երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հնդկաստանը օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժած Մարոկկոյին

Հնդկաստանը օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժած Մարոկկոյին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter) հայտնել է, որ երկիրը պատրաստ է ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Մարոկկոյին։

 

«Տխրում եմ Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների համար: Այս ողբերգական ժամին իմ մտքերը Մարոկկոյի ժողովրդի հետ են: Հնդկաստանը պատրաստ է Մարոկկոյին առաջարկել ամեն հնարավոր օգնություն այս դժվար պահին»,- ասվում է Մոդիի հայտարարության մեջ:

 

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։

Ավելի վաղ հայտել էինք, որ Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 296 մարդ, տուժել է նաև 153 մարդ:

  • Կիսվել: