կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Հնդկաստանը դարձյալ հայտնել է Պակիստանի կողմից հրադադարի խախտման մասին

Հնդկաստանը դարձյալ հայտնել է Պակիստանի կողմից հրադադարի խախտման մասին

Հնդկաստանը հաղորդել է Պակիստանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով` Ջամու և Քաշմիր միացյալ տարածքում: Այս մասին PTI գործակալությանը հայտնել է Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը հսկողության գծի երկայնքով կրակ են բացել Ջամուի և Քաշմիրի միարք շրջաններում»,-հայտնել են ՊՆ-ից:

Նշվում է նաև, որ հնդկական բանակը պատասխանել է արագ և համաչափ:

  • Կիսվել: