կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հնդկաստանը չի խախտի Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները․ Bloomberg

Հնդկաստանը չի խախտի Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները․ Bloomberg

Հնդկաստանը չի խախտի Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները, այդ թվում՝ 60 դոլար գնի սահմանաչափը, որը սահմանվել է Մոսկվայից նավթի գնումների համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:

Գործակալությունը նշում է, հղում տալով իր աղբյուրներին, որ երկրի կառավարական իշխանությունները բանկերին եւ առեւտրականներին խնդրել են հավատարիմ մնալ պատժամիջոցներին: Հնդկաստանի պաշտոնյաները պաշտոնապես չեն հայտարարել, որ կաջակցեն Ռուսաստանի դեմ G7-ի սահմանած պատժամիջոցներին եւ գնային սահմանափակումներին:

Հնդկաստանը մանրամասն քննարկումներ է ունեցել ԱՄՆ-ի եւ G7-ի այլ երկրների հետ՝ G20-ի հանդիպման շրջանակում, եւ նրանք կարծես թե գոհ են երկրի գործողություններից, ասել է աղբյուրներից մեկը:

Վերջին ամիսներին ներմուծումից կախված Հնդկաստանը օգտվել է էժան նավթի ընձեռած հնարավորությունից՝ դառնալով էներգետիկայի գնաճի դեմ վարչապետ Նարենդրա Մոդիի հիմնական գործիքը: Մեկ տարուց մի փոքր ավելի առաջ նա ռուսական նավթ գրեթե չէր գնում, սակայն այսօր Մոսկվայի համար որոշիչ է դարձել հարավասիական շուկան, որն էլ իր հերթին ստիպել է դուրս մղել մյուս մատակարարներին։

Գնային շեմը պահպանելու Հնդկաստանի պարտավորությունը եւ Մոսկվայից նավթի գնումները, գալիս է այն մտավախությունների ֆոնին, որ ապագա հոսքերը կարող են ժամանակավորապես նվազել այն բանից հետո, երբ ֆինանսիստները, վախենալով պատժամիջոցների խախտումներից, գնումների վերաբերյալ ավելի շատ մանրամասներ են պահանջել:

Արեւմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ռուսական նավթի արտահանման համար սահմանել են 60 դոլար գնային շեմ՝ փորձելով կրճատել ռուսական եկամուտները եւ նավթի մի մասը պահել շուկայում:

  • Կիսվել: