կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հնդկաստանում սաստիկ շոգից մահացել է մոտ 100 մարդ

Հնդկաստանում սաստիկ շոգից մահացել է մոտ 100 մարդ

Հնդկաստանի հյուսիսում ծայրահեղ շոգի պատճառով 98 մարդ է մահացել։ Այս մասին հունիսի 18-ին հայտնել է India Today հեռուստաալիքի կայքը։

Բոլոր մահերը գրանցվել են վերջին երեք օրվա ընթացքում Ուտար Պրադեշ և Բիհար նահանգներում:

Հունիսի 15-17-ը Ուտար Պրադեշի Բալիա շրջանում հոսպիտալացվել է ընդհանուր առմամբ 400 տուժած՝ ինքնազգացողության գանգատներով, որոնցից 54-ը մահացել են։

Շրջանի առողջապահության աշխատակից Ջայանտ Կումարը ասում է, որ հիվանդների մեծ մասը 60 տարեկանից բարձր է եղել:

«Նրանք բոլորը տառապում էին տարբեր հիվանդություններից, և նրանց վիճակը վատթարացավ ծայրահեղ շոգի պատճառով», – ասել է Կումարը:

Բիհար նահանգում շոգի պատճառով 44 մարդ է մահացել։ Այնտեղ հունիսի 17-ին օդի ջերմաստիճանը հասել է 44 աստիճանի։

  • Կիսվել: