շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ նախագահը կքննարկեն ռազմավարական գործընկերությունը

Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ նախագահը կքննարկեն ռազմավարական գործընկերությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի օրը պետական ​​այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։

«Մոդին նախկինում վեց անգամ այցելել է Միացյալ Նահանգներ և՛ երկկողմ հանդիպումների, և՛ բազմակողմ միջոցառումների համար, սակայն սա կլինի նրա առաջին պաշտոնական պետական ​​այցը Միացյալ Նահանգներ»,- Նյու Դելիում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Մոհան Կվատրան ։

«Ծրագրի պաշտոնական մասը կսկսվի չորեքշաբթի օրը Նյու Յորքում, որտեղ Մոդին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կմասնակցի Յոգայի միջազգային օրվա տոնակատարությանը։ Նույն քաղաքում Հնդկաստանի վարչապետը կհանդիպի նաև մի շարք նշանավոր գործիչների և առաջնորդների հետ», - այս մասին ասել է Կվատրան։
 
Չորեքշաբթի Մոդին կմեկնի Վաշինգտոն։ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նա կհանդիպի Բայդենի հետ, ինչպես նաև բանակցություններ կվարի պատվիրակության մակարդակով։

Նախատեսվում է, որ առաջնորդները կքննարկեն ռազմավարական գործընկերությունը տեխնոլոգիայի, պաշտպանության, տիեզերքի և մաքուր էներգիայի ոլորտներում, ինչպես նաև համատեղ գործունեությունը կլիմայի փոփոխության, առողջության և աշխատուժի ոլորտներում, ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը:

 

  • Կիսվել: