երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազայում երկու պայթյուն է տեղի ունեցել

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի բազայում երկու պայթյուն է տեղի ունեցել

Հնդկաստանի հյուսիսում գտնվող ռազմաօդային ուժերի բազայում երկու պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում  է The Hindu թերթը՝ վկայակոչելով բանակի պաշտոնական ներկայացուցչին:

 
Դեպքը տեղի է ունեցել Ջամմու ավիաբազայում տեղական ժամանակով 1։40-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի պատճառվել:
 
Դեպքի վայր է ուղարկվել սակրավորների և քրեագետների ջոկատ: Կազմակերպվել է հետաքննություն:

  • Կիսվել: