կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հիմքեր չկան ԱՄՆ-ը ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու համար. Պեսկով

Հիմքեր չկան ԱՄՆ-ը ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու համար. Պեսկով

Մինչ այժմ հիմքեր չկան Միացյալ Նահանգները ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման արդյունքները:
 
Նա մանրամասնել է, որ  բանակցություններն ընթացել են մոտավորապես այնպես, ինչպես սպասում էր ռուսական կողմը:
 
Բացի այդ, մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ հայտնի չէ, թե ով է գլխավորելու ռուսական պատվիրակությունը Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում:

  • Կիսվել: