կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հիմա մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել. Ստոլտենբերգ

Հիմա մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական իշխանությունները հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին:

՛՛Դե ֆակտո մենք արդեն անցել ենք դեպի ՆԱՏՕ տանող մեր ճանապարհը։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք մեր համատեղելիությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Դեֆակտո, Ուկրաինան այսօր հայտ է ներկայացնում (ՆԱՏՕ-ին անդամակցության-խմբ․), որպեսզի դա դառնա դե յուրե՝ արագացված կարգով՛՛,-այս մասին իր տեսաուղերձի ժամանակ այսօր ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուղիղ եթերում ստորագրել դիմումը։

Ավելի ուշ տեղի ունեցած ճեպազրույցում Ստոլտենբերգը հայտարարել էր. ՛՛Հիմա մենք չենք կարող Ուկրաինային ՆԱՏՕ ընդունել, այդ որոշումը կայացվում է 30 գործընկեր-երկրների խորհդակցության ճանապարհով՛՛:

Ըստ Ստոլտենբերգի՝ ցանկացած երկիր իրավունք ունի որոշելու իր ուղին․ ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց դաշինքը կկենտրոնանա Կիևին օգնելու վրա:

 

  • Կիսվել: