շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
«ՀՀ վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության վրա»․ Ադրբեջանի ՊՆ ղեկավար

«ՀՀ վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության վրա»․ Ադրբեջանի ՊՆ ղեկավար

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է, թե իբր «Հայաստանի վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա», փոխանցում է Trend-ը։

Հասանովը թուրքական պատվիրակությանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակի մասին։

Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա, Հասանովն ընդգծել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Նա նաև ասել է, որ եղբայրական Թուրքիայի ռազմաարդյունաբերության ամեն օր զարգացումը հպարտության առարկա է։

  • Կիսվել: