երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հեզբոլլահն» Իսրայելի ռազմական շտաբի ուղղությամբ 60 հրթիռ է արձակել

«Հեզբոլլահն» Իսրայելի ռազմական շտաբի ուղղությամբ 60 հրթիռ է արձակել

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 60 հրթիռ է արձակել Իսրայելի ռազմական շտաբի ուղղությամբ՝ ի պատասխան Լիբանանում իսրայելական հարվածների: Այս մասին ասված է «Հեզբոլլահ»-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել ի պատասխան փետրվարի 26-ին Լիբանանի խորքերում գտնվող Բաալբեկ քաղաքի շրջանում իսրայելական օդուժի հարձակման։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակից հայտնել էին, որ կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի արևելյան հովտում գտնվող հակաօդային պաշտպանության օբյեկտներին՝ ի պատասխան իսրայելական անօդաչու թռչող սարքի ուղղությամբ արձակված հրթիռի:

Իսրայելի բանակից հավելել են, որ տասնյակ հրթիռային արկեր են արձակվել Լիբանանից դեպի Գոլանի բարձունքներ, որոնցից մի քանիսը չեզոքացվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:

  • Կիսվել: