շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը. մանրամասներ

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը. մանրամասներ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, տեղեկացնում է Hindustan Times-ը:

Հաղորդվում է, որ ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան, ինչպես նաև ապահովել երաշխիքներ, որ նման գործողությունները չեն կրկնվի։

Իր հերթին Հնդկաստանի վարչապետը հայտնել է երկրի խորը մտահոգությունը Մերձավոր Արևելքում լարվածության և հակամարտությունների սրման կապակցությամբ։ Նա խստորեն դատապարտել է տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում՝ ընդգծելով, որ դրանք լուրջ սպառնալիք են պարենային և էներգետիկ անվտանգությանը, ինչպես նաև կարող են խաթարել գյուղատնտեսական արտահանումն ամբողջ աշխարհում։

Մոդին նաև կոչ է արել պահպանել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և ապահովել նավարկության ազատությունը Պարսից ծոցում։

  • Կիսվել: