Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է Mehr-ը:
Նշվում է, որ Իրանի նախագահը հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու Բաքվի հետ համագործակցությունը:
Հաղորդվում է նաև, որ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է ընդլայնել համագործակցությունը Բաքվի հետ և Ալիևին հրավիրել է այցելել Իրան։
«Նա նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանի ժողովրդին և կառավարությանը՝ վերջին ողբերգական միջադեպի՝ ավիավթարի կապակցությամբ»,-հայտնել է Mehr-ը։