կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
 Հազարավոր սիոնիստներ բողոքի ցույցեր են անցկացրել Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթման նախագծի դեմ (տեսանյութ)

Հազարավոր սիոնիստներ բողոքի ցույցեր են անցկացրել Հորդանան գետի արևմտյան ափի բռնազավթման նախագծի դեմ (տեսանյութ)

Հազարավոր սիոնիստներ բողոքի ցույցեր են անցկացրել Հորդանան գետի արևմտյան ափի մեծ հատվածը բռնազավթելու Սիոնիստական ռեժիմի վարչապետի նախագծի դեմ, գրում է parstoday.com-ը:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Դարի գործարք» ամերիկյան նախագծի համաձայն՝ մտադիր է Թրամփի կառավարության աջակցությամբ սույն թվականի հուլիսի սկզբին, Հորդանան գետի արևմտյան ափի 30 տոկոսը կցել օկուպացված տարածքներին:

«Հա Արեց» թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ավելի քան 6 հազար բնակիչներ շաբաթ և կիրակի օրերին փողոց են դուրս եկել և բողոքի ցույցեր են անցկացրել այդ նախագծի դեմ:

Մերեց կուսակցության նախագահ Նիցան Գորովիցը,որ ցույցերի կազմակերպողներից է, ասել է.«Այս նախագիծը պատերազմական հանցագործություն է»:

Նա ընդգծել է օկուպացիան, բռնությունը և արյունահեղությունը կանխելու անհրաժեշտությունը: 

Ըստ հաղորդման, Թել Ավիվի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ բողոքարարների: 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: