ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի են Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների նախնական արդյունքները

Հայտնի են Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների նախնական արդյունքները

Հաշվիչ հանձնաժողովները հրապարակել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեների նախնական արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝ Ռուսաստանի ընտրատեղամասերում Դոնեցկի բնակիչների 98,72 %-ը կողմ է քվեարկել ՌԴ կազմ մտնելուն (քվեաթերթիկների 75,23 %-ի մշակման արդյունքում), Լուգանսկի՝ 97,9 %-ը (քվեաթերթիկների 77,89 %-ի մշակման արդյունքում), Զապորոժիեի մարզի՝ 97,74% (քվեաթերթիկների 57 %-ի մշակման արդյունքում) և Խերսոնի մարզի՝ 96,75 %-ը (քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում):

Հրապարակվել են նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում քվեարկության առաջին արդյունքները: Արձանագրությունների 11,62 %-ի մշակման արդյունքներով՝ Խերսոնի մարզի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին քվեարկել է ընտրողների 87,42 %-ը։ Զապորոժիեի մարզում դիտարկել են քվեաթերթիկների 29,19 %-ը. Ռուսաստանին միանալուն կողմ է քվեարկել ընտրողների 93,11 %-ը:

  • Կիսվել: