Հայտնի է, թե ով կնշանակվի Սպիտակ տան մամուլի քարտուղար
Հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնը կլինի Սպիտակ տան նոր մամուլի քարտուղարը։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Թաքերի հետ ավելի հեշտ կլինի «Դարձրե՛ք Ամերիկան կրկին հզոր» կարգախոսը փոխանցել ամերիկացիներին՝ ի տարբերություն ներկայիս դերասանների, ովքեր փորձում են անուն վաստակել Սպիտակ տան մամուլի ծառայության միջոցով»,-ասված է հայտարարության մեջ։