ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայտնի է Մոսկվա-Ամստերդամ թռիչք իրականացնող օդանավում տագնապի ազդանշանի պատճառը

Հայտնի է Մոսկվա-Ամստերդամ թռիչք իրականացնող օդանավում տագնապի ազդանշանի պատճառը

Մոսկվա-Ամստերդամ թռիչք իրականացնող Airbus A320 ուղևորատար օդանավը, որը տագնապի ազդանշան ստանալուց հետո փոխել էր ուղղությունը և վերադառնում էր, արդեն վայրէջք է կատարել ՛՛Շերեմետևո՛՛ օդանավակայանում, լրագրողներին ասել է ՛՛Աէրոֆլոտի՛՛ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ օդանավում տագնապի ազդանշանի պատճառը եղել է ռադիոկապի համակարգի մասնակի խափանումը: Դեմինը նշել է, որ ուղևորներին Ամստերդամ կուղարկեն մեկ այլ օդանավով:

 

  • Կիսվել: