ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվա-Ամստերդամ չվերթ իրականացնող օդանավը տագնապի ազդանշան է ստացել և վերադառնում է

Մոսկվա-Ամստերդամ չվերթ իրականացնող օդանավը տագնապի ազդանշան է ստացել և վերադառնում է

Մոսկվա-Ամստերդամ չվերթ իրականացնող Airbus A320 ուղևորատար օդանավը տագնապի ազդանշան ստանալուց հետո վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ օդանավն օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 14:50-ին «Շերեմետևո» օդանավակայանից: Թռիչքից մոտ 20 րոպե անց, գտնվելով 8 հազար մետր բարձրության վրա, օդանավը տագնապի ազդանշան է տվել և փոխել թռիչքի ուղղությունը:

Այժմ այն մոտ 8500 մետր բարձրությամբ շարժվում է Մոսկվայի ուղղությամբ: Ուղևորների ու անձնակազմի անդամների կյանքին ու առողջության վտանգ չի սպառնում:

 

  • Կիսվել: