կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հայտնի է Ավակովի հրաժարականի պատճառը

Հայտնի է Ավակովի հրաժարականի պատճառը

Արսեն Ավակովը հրաժարական է տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով: Այս մասին ՛՛Ուկրաինա 24՛՛ ալիքի եթերում ասել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշենկոն:

Ըստ նրա՝ Ավակովը չէր պատրաստվում ՛՛հավերժ նախարար՛՛ լինել: Հենց այդ պատճառով Զելենսկիի առաջարկը քաղաքական գործիչը հանգիստ է ընդունել:

Գերաշենկոն ասել է. ՛՛Նախագահի որոշմամբ է առաջարկվել Արսեն Ավակովին հրաժարական տալ: Արսեն Բորիսովիչը կայացրել է այդ որոշումը, այն լիովին հավասրակշռված էր, կշռադատված՛՛:

Նա հայտնել է, որ այժմ Ավակովը պատրաստվում է հանգստանալ: Սակայն հանգստից հետո, անկասկած, նա կվերադառնա Ուկրաինա եւ կօգնի նախագահին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Արսեն Ավակովը հրաժարական է տվել:

  • Կիսվել: