հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է. ԱՄՆ կոնգրեսական

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է. ԱՄՆ կոնգրեսական

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է  ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն։

«Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտն ու միջազգային հանրությունն անհապաղ եւ վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։

Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ ահաբեկում անմեղ բնակիչներին։

Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգեւորի Ալիեւին, եթե նրան չկանգնեցնեն»,- հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը:

  • Կիսվել: