հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանը չպետք է միջամտի հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կրկին մեղադրելով Հայաստանին։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «...Լավ կլինի, որ հայկական կողմը, խաղաղապահ ջանքերին խոչընդոտելու փոխարեն, կեղծ ու սուտ հայտարարություններ չանի, խոսքով ու գործով հարգի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Հայաստանի՝ սրան հակասող գործողությունները և հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսությանը միջամտելը միջամտություն է մեր երկրի ներքին գործերին և հակասում է տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին Հայաստանի հավակնոտ հայտարարություններին»։ 

  • Կիսվել: