երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ում Պարսկաստանի դեսպանատունը արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի «Կապույտ Մզկիթը» «սեփականաշնորհելու» փորձերին

ՀՀ-ում Պարսկաստանի դեսպանատունը արձագանքել է ադրբեջանցի պատգամավորի «Կապույտ Մզկիթը» «սեփականաշնորհելու» փորձերին

«Կապույտ Մզկիթը» իրականան մշակույթի սիմվոլ է: Այս մասին ասված է Հայաստանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ի պատասխան ադրբեջանցի պատգամավոր Թահիր Միրկիշիլի, որը նկարվելով մզկիթի մոտ, այն անվանել է ադրբեջանական սրբատեղի:

Դեսպանատունը նաև նշում է, որ «Կապույտ Մզկիթը» վերջին երեսում տարիներին նորից գործում է, որպես մուսուլմանական սրբատեղի, հավաքների վայր և տուրիստական կենտրոն: «Մեծ ուրախություն է, որ պարսկերեն բազմադարյա գրառումները պահպանվել են հոըշակոթողի վրա»,- ասված է դեսպանատան գրառման մեջ:

Նշենք, որ «Եվրանեսթ» խորհրդարական վեհաժողովի պատվիրակության հետ Հայաստան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ: Նրանցից Թահիր Միրկիշիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Մենք այցելեցինք Կապույտ մզկիթ։ Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։ Չնայած պատերին այլ պետության մասին գրություններին՝ մզկիթի պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն են։ Հուսով ենք, որ այս մզկիթում իրական տերերը շուտով կկարողանան կատարել իրենց աղոթքը։ Ի վերջո, ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի նպատակներով են, և դրանք լսվում են»։

Հարկ է նշել՝ Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։

Իր ճարտարապետական և պատմական նշանակության շնորհիվ Կապույտ մզկիթը մշակութային արժեք է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:

1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջեւ կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու բակի երկայնքով դասավորված 24 սենյակները: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված:

  • Կիսվել: