Ինչի՞ դիմաց է ՀԱՄԱՍ-ը պատրաստ հանձնել զենքերը. աղբյուր
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է հանձնել զենքերը քաղաքական կուսակցության կարգավիճակ ստանալու դիմաց։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է Sky News Arabia-ն:
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարության մի մասը կարող է լքել Գազայի հատվածը, իսկ ԱՄՆ-ն պարտավորվում է ապահովել անվտանգության համապատասխան երաշխիքներ։
Աղբյուրները հայտնել են նաև, որ Իսրայելը լուրջ առարկություններ է հայտնել հնարավոր պայմանավորվածությունների մի շարք կետերի վերաբերյալ։ Մասնավորապես, իսրայելական կողմը դեմ է հանդես գալիս ՀԱՄԱՍ-ի՝ քաղաքական դաշտում պահպանմանը նույնիսկ զենքը հանձնելու պարագայում։


