կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայ սուսերամարտիկները մասնակցել են աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին

Հայ սուսերամարտիկները մասնակցել են աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններում Հայաստանն ունեցել է հինգ մասնակից:

Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցել են Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ խոցասուսերակիրների պայքարին՝ Հովհաննես Մուրադյանը, Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը:

Հայ մարզիկները գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի ղեկավարությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել 64 ուժեղագույնների շարքը: Այդ փուլում նրանք պարտություն են կրել եւ օլիմպիական մրցակարգի համաձայն դուրս մնացել հետագա պայքարից, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը

Ալիկ Նավասարդյանը 15։11 հաշվով հաղթել է սերբ մրցակցին եւ մտել 32 լավագույնների խումբ: Այդ փուլում նա պարտություն է կրել եւ 91 մասնակիցների պայքարում գրավել 27-րդ տեղը, հայտնում է sport.news.am-ը:

 

  • Կիսվել: