հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հարկավոր է վերսկսել ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի բանակցությունները․ Գրոսսի

Հարկավոր է վերսկսել ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի բանակցությունները․ Գրոսսի

ԱԷՄԳ-ը հույս ունի վերսկսել ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Մենք աշխատում ենք դրան հասնելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ անհրաժեշտ է երկարաժամկետ լուծում։ Դրան հասնելու համար մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Սա կպահանջի ԱԷՄԳ-ի տեխնիկական փորձագիտություն և աջակցություն։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք դրան հասնել», - լրագրողներին ասել է Գրոսսին։

  • Կիսվել: