ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հարևան երկրների հետ համագործակցությունն Իրանի կառավարության առաջնահերթությունն է. ԻԻՀ ԱԳ փոխնախարար

Հարևան երկրների հետ համագործակցությունն Իրանի կառավարության առաջնահերթությունն է. ԻԻՀ ԱԳ փոխնախարար

Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի ԱԳ փոխնախարարն ասել է.«Հարեւան երկրների հետ համագործակցությունն Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է», գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, տնտեսական դիվանագիտության գծով Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Սաֆարին հինգշաբթի օրը հյուսիսային Գիլան նահանգում ոչ նավթային արտահանման զարգացմանն ուղղված հանդիպման ժամանակ ասել է, որ չորս տարվա ընթացքում ոչ նավթային արտահանման կրկնապատկումը հարևան երկրներ եղել է Իրանի գլխավոր ծրագիրը: Նա հավելել է.«Հարևան երկրների հետ տնտեսական կապերը նվազագույնի կհասցնեն երկրի տնտեսական խոցելիությունը»:

Անդրադառնալով Իրանի՝ որպես Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական անդամի հաստատմանը, Սաֆարին նշել է. «Իրանը Կենտրոնական Ասիայի երկրներ ինժեներական ծառայություններ արտահանելու մեծ ներուժ ունի»։

Ընդգծելով առևտրի և արտահանման միջանցքների կարևոր դերը, Սաֆարին ասել է. «Իրանի կառավարության քաղաքականության համաձայն, հարևան երկրների հետ հարաբերությունների համար միջանցքներն ու առևտրային անցուղիները շատ կարևոր են, և եթե այդ ուղիները ստեղծվեն, ապա առևտուրը հարթ կլինի»:

Արևմուտքի հակաիրանական դաժան պատժամիջոցների կապակցությամբ, տնտեսական դիվանագիտության գծով Իրանի ԱԳ փոխնախարարն ասել է.«Կառավարության առաջնահերթությունը բոլոր ճնշող պատժամիջոցների չեզոքացումն է»:

  • Կիսվել: