Հարձակում՝ Facebook Messenger-ի օգտատերերի վրա
Փորձագետները զգուշացրել են 84 երկրներում Facebook Messenger-ի օգտատերերի վրա հարձակման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել օգտատերեր 84 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Եվրոպայից, Ասիայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից:
Հաղորդվում է նաև, որ ընկերությունում նշել են, որ օգտատերերի զգոնությունը թուլացնելու նպատակով չարագործները օգտահաշիվներում օգտագործել են անվանումներ, որոնք նման են հայտնի մեսենջերին՝ Messanger, Meseenger, Masssengar եւ այլն, եւ որպես գլխավոր նկար տեղադրել են հավելվածի պաշտոնական նկարը:
Հաղորդագրության մեջ եղել է կարճ հղում, որը ստեղծել են linktr.ee, bit.ly, cutt.us, cutt.ly, rb.gy ծառայությունների միջոցով: Անցնելով հղումով՝ օգտատերերը հայտնվել են ֆիշինգային կայքում:
Արդյունքում օգտատերը կարող էր կորցնել իր օգտահաշվի նկատմամբ հասանելիությունը, ինչպես նաեւ անձնական տվյալները՝ հեռախոսահամար եւ էլեկտրոնային հասցե: