երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հարավկորեական ավիաընկերության ուղևորը վայրէջքից առաջ՝ 250 մ բարձրության վրա, բացել է ինքնաթիռի դուռը

Հարավկորեական ավիաընկերության ուղևորը վայրէջքից առաջ՝ 250 մ բարձրության վրա, բացել է ինքնաթիռի դուռը

Հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ուղևորներից մեկը Դեգուի օդանավակայանում վայրէջքից առաջ բացել է դուռը։ Միջադեպի հետևանքով ուղևորներից մի քանիսի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությանը։

Օդանավը կատարում էր ներքին չվերթ Ջեջուդո կղզուց Դեգու քաղաք։ Ինքնաթիռի դուռը հանկարծակի բացվել է վայրէջքից ոչ շատ առաջ՝ 250 մ բարձրության վրա: Ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց դռնով։

Օդանավում գտնվող 194 մարդկանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Սակայն 12 ուղևորների մոտ խուճապ և շնչառական խնդիրներ են առաջացել, նրանցից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց:

  • Կիսվել: