ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հարավային Օսիայում կարող է երկու հանրաքվե անցկացվել

Հարավային Օսիայում կարող է երկու հանրաքվե անցկացվել

Հարավային Օսիայում կարող է կայանալ երկու հանրաքվե․մեկը՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին, որից հետո կարող է անցկացվել Հյուսիսային Օսիայի հետ վերամիավորման հարցով հանրաքվեն։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ցխինվալը մոտ ժամանակներս կձեռնարկի իրավական քայլեր՝ Ռուսաստանի կազմ մուտք գործելու համար։ Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվայի հետ ընթանում են խորհրդակցություններ, հանրաքվեն կարող է կայանալ ապրիլի 10-ից հետո։

 

  • Կիսվել: