կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հարավային Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Հարավային Կորեայում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի

Հարավային Կորեայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի, ևս 10 մարդ անհետ կորել է, հայտնում է Yonhap գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհի և 10 անհետ կորածի մասին։

Հարավային Կորեայում հորդառատ անձրևները շարունակվում են նախորդ շաբաթվանից։

Կորեայի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երեքշաբթի օրվանից մի քանի շրջաններում ավելի քան 470 միլիմետր անձրև է տեղացել:

  • Կիսվել: