շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հարավային Կորեայում կորոնավիրուսին շուրջօրյա պատերազմ են հայտարարել

Հարավային Կորեայում կորոնավիրուսին շուրջօրյա պատերազմ են հայտարարել

Մարտի 3-ին Հարավային Կորեայում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 600 դեպքով, հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 4,8 հազարը: Նոր հայտնաբերված դեպքերից 519-ը գրանցվել է Տեգու քաղաքում, 61-ը՝ Հյուսիսային Քենսանի նահանգում: Այս առնչությամբ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նշել է, որ  երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը մտել է «ճգնաժամային փուլ» և հայտարարել վարակի դեմ «պատերազմ» սկսելու եւ երկրի բոլոր պետական հիմնարկությունների համար 24-ժամյա արտակարգ դրություն սահմանելու մասին։ 

«Տեգուում եւ Հյուսիսային Քենսանի նահանգում ճգնաժամը հասել է իր առավելակետին, եւ ամբողջ երկիրը պատերազմ է սկսկել վարակիչ հիվանդության դեմ»,- ասել է Մուն Չժե Ինը մարտի 3-ին կայացած կառավարության նիստում:

Նա նաև նշել է, որ տնտեսական իրադրությունը ծանր, բայց այնուամենայնիվ  ճգնաժամի դեմ պայքարի համար կառավարությունը հատկացնում Է 30 տրիլիոն վոն (25 միլիարդ դոլար)։

  • Կիսվել: