Հարավային Կորեան նախագահի նոր պաշտոնակատար ունի
Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները նախագահի պաշտոնակատար Հան Դոկ Սուին խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց հետո կկատարի տնտեսական հարցերով փոխվարչապետ և ֆինանսների նախարար Չվե Սան Մոկը, տեղեկացնում է Yonhap-ը:
Նշվում է, որ Չվե Սան Մոկը նախատեսում է հանդես գալ հանրության համար գրավոր ուղերձով և հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Հան Դոկ Սուն համարվում է ժամանակավորապես հեռացված իր պարտականություններից: Այժմ Սահմանադրական դատարանը պետք է քննի նրա իմփիչմենթի գործը և դրա օրինականության մասին որոշում կայացնի 180 օրվա ընթացքում: