երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հարավային Կորեան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Չինաստանին հավաստիացրել է՝ իր արտաքին քաղաքականությունն անփոփոխ է

Հարավային Կորեան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Չինաստանին հավաստիացրել է՝ իր արտաքին քաղաքականությունն անփոփոխ է

Հարավային Կորեայի ԱԳՆ դիվանագետները և հենց ինքը՝ արտաքին գործերի նախարարը, անձնական հանդիպումների ժամանակ հավաստիացրել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի դեսպաններին երկրի անփոփոխ արտաքին և պաշտպանական քաղաքականության մասին՝ չնայած նախագահ Յուն Սոկ Յոլին իմփիչմենտի ենթարկելու խորհրդարանի որոշմանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են նաև հետագա համագործակցության մասին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել էր նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենտը։ Հարավային Կորեայի խորհրդարանի բոլոր 300 պատգամավորները քվեարկել են որոշման օգտին։

 

 

  • Կիսվել: