հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հարավային Կալիֆոռնիայում բռնկվել են երեք խոշոր թփուտային հրդեհներ

Հարավային Կալիֆոռնիայում բռնկվել են երեք խոշոր թփուտային հրդեհներ

Հարավային Կալիֆոռնիայի հրշեջները պայքարում են երեք առանձին թփուտային հրդեհների դեմ, որոնք սկսվել են ուրբաթ ցերեկը, խիստ շոգի պայմաններում, տեղեկացրել է ABC News-ը։

Բոլոր հրդեհները միմյանցից հեռու են 65 կիլոմետրի սահմաններում, սկսվել են Ռիվերսայդ օկրուգում, որը գտնվում է Լոս Անջելեսից հարավ-արեւելք։

Մոտ 1 000 տներ, ըստ պաշտոնյաների տեղեկացման, տարհանվել են, տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։

 

Երեկոյան երկու հրդեհների տարածումը կանգնեցվել է։ Բայց երրորդ հրդեհը «սրընթաց տարածվել է» եւ ընդգրկել 5 քառակուսի կիլոմետր տարածք, նշվել է Cal Fire-ի հաղորդագրությունում, որը տեղադրվել է սոցցանցերում։

Հանգստյան օրերին Կալիֆոռնիայում սպասվում է ամենաշոգ եղանակն այս տարի։

Նեւադայում, Արիզոնայում եւ Կալիֆոռնիայում կանխատեսվում է օդի էլ ավելի բարձր ջերմաստիճան՝ 120 աստիճան ըստ Ֆորենհեյթի (Ցելսիուսի 48,8 աստիճան), որն օրվա ընթացքում կմնա 90 ա

  • Կիսվել: