կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հարավային Կալիֆոռնիայի զինվորական ուսումնական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորվել է 16 սպա

Հարավային Կալիֆոռնիայի զինվորական ուսումնական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորվել է 16 սպա

Հարավային Կալիֆոռնիայի Օրենջ շրջանի զինվորական ուսումնական կենտրոնում ականազերծման վարժանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ դրա հետևանքով վիրավորվել է հատուկ նշանակության ջոկատի 16 սպա, նրանցից մեկը ոտքի լուրջ վնասվածք է ստացել։ Սերժանտ Ֆրենկ Գոնսալեսը AP-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել մարտի 13-ին, տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմանում։ 13 մարդ գլխապտույտով տեղափոխվել է հիվանդանոց, երկուսը՝ վնասվածքներով։ Սպաներից մեկին ոտքի վիրահատություն կպահանջվի։

Պայթյունի պատճառն անհայտ է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպի հետաքննություն է սկսել։ 

  • Կիսվել: