երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հարավային Աֆրիկայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հարավային Աֆրիկայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հարավային Աֆրիկայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է 21.59-ին UTC ժամանակով 1973 կիլոմետր հարավ-արևելք Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից, որի բնակչությունը կազմում է 3 միլիոն 433 հազար մարդ: Օջախը գտնվել է 33 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: