երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավելի քան 10 երկրաշարժ է գրանցվել Կալիֆոռնիայի տարածքում

Ավելի քան 10 երկրաշարժ է գրանցվել Կալիֆոռնիայի տարածքում

11 երկրաշարժեր են գրանցվել Կալիֆոռնիայում մոտ մեկ ժամվա ընթացքում, վկայում են ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալները։

Առաջին ստորգետնյա ցնցումը 4,8 մագնիտուդով գրանցվել է UTC ժամանակով ժամը 8.36-ին։ Օջախը գտնվել է կալիֆոռնիական Էլ Սենտրո քաղաքից երեք կիլոմետր հեռու, 18,9 կիլոմետր խորությունում։

Դրան հաջորդել է եւս տասը ստորգետնյա ցնցում։ Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ 

  • Կիսվել: