երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ

Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ Հաքան Ֆիդանի նշանակումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Այս անգամ հարցին անդրադարձել է  գերմանական «Redaktions Netzwerk Deutschland» մեդիա կազմակերպությունը, փոխանցում է ermenihaber.am-ը։

«Ֆիդանը 13 տարի ղեկավարել է ազգային հետախուզական կազմակերպությունը: Այսօր Թուրքիայում չկա մի անձ, ով այնքան շատ գաղտնի տեղեկության է տիրապետում, որքան Ֆիդանը: Եվ դա նրան դարձնում է Թուքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկը»,-ասվում է հրապարակման մեջ:

Ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ֆիդանի ղեկավարությամբ բազմաթիվ հաջող օպերացիաներ է իրականացրել Թուրքիայի սահմաններից դուրս:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: