կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ՀԱՊԿ-ը հավանություն է տվել ճգնաժամային արձագանքի կատարելագործման ծրագրի նախագծին

ՀԱՊԿ-ը հավանություն է տվել ճգնաժամային արձագանքի կատարելագործման ծրագրի նախագծին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների, Միացյալ շտաբի և քարտուղարության ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել ճգնաժամային արձագանքման բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագծի շուրջ, հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը, մասնավորապես, ասել է. ՛՛Խորհրդակցությունների մասնակիցները վերլուծել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը։

Դիտարկվել և քննարկվել են ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման, արտերկրում խաղաղապահ ուժերի կիրառման, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի միջազգային ավիացիոն թռիչքների կազմակերպման առաջարկները։ Ավարտվել է փաստաթղթի նախագծի վերջնական մշակումն ու համակարգումը՛՛:

  • Կիսվել: