երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական. Յակովլև

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական. Յակովլև

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը կազմում են 20 հազար զինվորական։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ հավաքական ուժերի կիրառման պլանավորման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Յակովլեւը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ստեղծվել են անվտանգության ուժեր եւ միջոցներ, որոնք առաջին հերթին օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն են։ Պետությունների հատուկ նշանակության ուժերի կոնտինգենտների շուրջ 20 հազար զինծառայողներ գտնվում են պատրաստ վիճակում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու բոլոր տարածաշրջաններում՛՛:

Նա նաեւ հավելել է, որ ստեղծվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր, դրանք կազմում են մոտ 3,8 հազար զինվորական։

  • Կիսվել: