ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀԱՊԿ-ն ուսումնասիրելու է «Օրեշնիկ» հրթիռի օգտագործման փորձը

ՀԱՊԿ-ն ուսումնասիրելու է «Օրեշնիկ» հրթիռի օգտագործման փորձը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կուսումնասիրի Ռուսաստանի Դաշնության փորձը «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի կիրառման հարցում։ Այս մասին հայտնել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«ՀԱՊԿ-ն ուսումնասիրում է բոլոր ժամանակակից սպառազինությունների կիրառման, փորձարկման և ստեղծման փորձը»,- ասել է նա։

Տասմագամբետովը նշել է, որ վերլուծվում է նաև միջազգային իրավիճակը, «որում Ռուսաստանը ստիպված էր նոր հրթիռային համակարգ փորձարկել»։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ուսումնասիրվում են նաև այս իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները։

  • Կիսվել: