երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հարավային Կովկասում լիցքաթափման նախագիծը մնում է ուժի մեջ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հարավային Կովկասում լիցքաթափման նախագիծը մնում է ուժի մեջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի լիցքաթափմանը, մնում է ուժի մետ եւ կարող է կիրառվել կոնսենսոսւի ձեռքբերման պարագայում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ Մոսկվայում ընթացող հանդիպման ժամանակ։

«Խոսելով Հարավային Կովկասում ստեղծվող իրավիճակի մասին՝ կցանկանայի շեշտադրել, որ ՀԱՊԿ նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը, եւ որը, ցավոք, չընդունվեց անցած տարվա նոյեմբերին Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, մնում է ուժի մեջ կոնսենսուսի ձեռքբերման պարագայում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական ակտիվության, անլեգալ միգրացիայի, զենքի եւ թմրանյութերի անօրինական շրջանառության տարածման վտանգը։ «Ահաբեկչական եւ ծայրահեղական տարրերի ինֆիլտրացիան կապված է ոչ միայն Աֆղանստանի ծայրահեղ բարդ իրավիճակի, այլեւ Աֆղանստանին սահմանակից շրջանների կայունության հետ»,- ավելացրել է Տասմագամբետովը։

Նա նշել է, որ այս ամենը լրացուցիչ ակտուալացնում է ՀԱՊԿ տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման միջպետական ծրագրի թիրախային աշխատանքի օպերատիվ ավարտման խնդիրը։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն հակամարտությունների աստիճանական լուծման դրական օրինակներ ունի։ «Տաջիկստանի եւ Ղրղըզստանի միջեւ հակամարտային իրավիճակը աստիճանաբար լուծվում է, ընդ որում՝ առանց միջնորդների, շնորհիվ պետությունների ղեկավարների ջանքերի»,- նշել է Տասմագամբետովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: