երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ գոհ է ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացումից

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ գոհ է ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացումից

ՀԱՊԿ-ն գոհ է ՄԱԿ-ի հակաահաբեկչական կառույցների հետ համագործակցության զարգացումից, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի Դուշանբեում մեկնարկել է «Միջազգային եւ տարածաշրջանային համագործակցությունը սահմանների անվտանգության եւ կառավարման ոլորտում ահաբեկչության դեմ պայքարի եւ ահաբեկիչների տեղաշարժը կանխելու նպատակով» թեմայով բարձր մակարդակի համաժողովը։

Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի վարչության, Տաջիկստանի կառավարության, Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի հետ համատեղ:

«Մենք գոհ ենք տվյալ ուղղությամբ ՄԱԿ-ի հակաահաբեկչական վարչության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի հետ մեր համագործակցության զարգացումից՝ Սահմանային անվտանգության եւ  վերահսկողության ծրագրի եւ «Դեպի Համատեղ գործողությունների ծրագրի իրականացում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարության համաձայն»,- համաժողովին իր ելույթում ասել է Զասը։

  • Կիսվել: