երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Ղազախստանի ուժային կառույցները քննարկել են դաշինքի գործունեությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Ղազախստանի ուժային կառույցները քննարկել են դաշինքի գործունեությունը

Հավաքական անվտանգության կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այսօր Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի հետ և քննարկել ռազմական դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր: Այս մասին ասված է կազղմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են հավաքական ռազմական բաղադրիչի զարգացմանը, ինչպես նաև մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդեցությանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: