ՀԱՊԿ երկրների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների ղեկավարները նիստ են անցկացրել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանական հանձնաժողովների ղեկավարները նիստ են անցկացնում Մինսկում: Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Համակարգող խորհրդակցության անդամների հանդիպումը Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի նախագահի տեղակալ Վալերի Միցկևիչի հետ:
Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները որպես դիտորդ կմասնակցեն Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2023» զորավարժությանը: