չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
 ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահները մարտական գործողությունների չեն մասնակցում․ Աբաև

ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահները մարտական գործողությունների չեն մասնակցում․ Աբաև

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին: ՀԱՊԿ խաղաղապահները պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը:

«Ներգրավվել է ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտը: Առաքելությունը խաղաղապահ բնույթ ունի: ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցում, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- ասել է Աբաևը՝ հավելելով, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրականացնելու են պետական օբյեկտների պահպանությունը:

  • Կիսվել: