Հանրապետականների հաղթանակի դեպքում Ուկրաինան ոչ մի սենթ չի ստանա, մեր երկիրն ավելի կարևոր է. ԱՄՆ հանրապետական պատգամավոր
Եթե հՀանրապետականնեանրապետականները հաղթեն միջանկյալ ընտրություններում, Ուկրաինան ոչ մի սենթ չի ստանա, քանի որ մեր երկիրն ավելի կարևոր է: Ընտրողների առաջ ելույթ ունենալով Այովա նահանգի Սիու Սիթիում՝ այս մասին հայտարարել է հանրապետական պատգամավոր Մարջորի Թեյլոր Գրինը:
Նման հայտարարություններ է արել նաև Ներկայացուցիչների պալատի կուսակցական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին։
Նա նշել է, որ եթե հանրապետականները հաղթեն նոյեմբերի 8-ի ընտրություններում, Կոնգրեսը կարող է ՛՛փակել Ուկրաինայի ֆինանսավորման ծորակը՛՛։
ԱՄՆ նավախո հնդկացիներն էլ իշխանություններին առաջարկել են մտածել ուրիշ երկրներին նախատեսված բազմամիլիարդանոց միջոցներն ամերիկյան հնդկացիների համայնքների կարիքներին հատկացնելու մասին:


