ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայում գործողության նպատակը մարդկանց ցեղասպանությունից փրկելն է․ Պուտինը՝ հանրահավաք-համերգին

Ուկրաինայում գործողության նպատակը մարդկանց ցեղասպանությունից փրկելն է․ Պուտինը՝ հանրահավաք-համերգին

Նման միաբանություն մենք վաղուց չենք ունեցել։ Այս մասին այսօր "Լուժնիկիում" անցկացվող հանրահավաք-համերգին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Ուկրաինայում հատուկ գործողության մասին։

ՌԴ ղեկավարը մասնակցել է հանրահավաք-համերգին՝ նվիրված ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորման ութերորդ տարեդարձին:

"Ուս ուսի տված՝ օգնում են, աջակցում են միմյանց, իսկ եթե պետք է, ապա ինչպես հարազատ եղբորը, իրենց մարմնով փակում են մարտի դաշտում գնդակից։ Նման միաբանություն մենք վաղուց չենք ունեցել", - ասել է ՌԴ նախագահը՝ անդրադառնալով Ուկրաինայում ռուս զինվորականների գործողություններին։

Իր ելույթում Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայում գործողության նպատակը՝ մարդկանց  ցեղասպանությունից փրկելն է։

"Մարդիկ, որոնք ապրել և ապրում են Դոնբասում, չեն համաձայնել պետական հեղաշրջման հետ։ Նրանց դեմ անմիջապես կազմակերպվեցին պատժիչ ռազմական գործողություններ և ոչ միայն։ Նրանց անմիջապես մտցրել են շրջափակման մեջ, պարբերաբար հրետակոծության են ենթարկել հրանոթներից, ավիացիայով հարվածներ հասցրել։ Դա այն է, ինչ կոչվում է ցեղասպանություն։ Հենց այդ տառապանքներից մարդկանց ազատելն է, այդ ցեղասպանությունից ազատելն է ռազմական գործողության հիմնական պատճառն ու նպատակը", - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: