Հանդիպել են Իրանի ու ՌԴ-ի ԱԳՆ տեղակալները
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, գրում է parstoday.com-ը:
ԻԻՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին ուրբաթ օրը Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։
Բաղերին հանդիպման ժամանակ ասել է.«Իրանն ու Ռուսաստանը սերտ տեսակետներ ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ՀԳՀԾ-ի վերաբերյալ»:
Ալի Բաղերին այսօր հանդիպել է նաև Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ և փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները և տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերը»: