Հանդիպել են Հռոմի պապն ու Զելենսկին. զրույցը տևել է 40 րոպե
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր նստավայրում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանց զրույցը 40 րոպե է տևել։
Հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոսն ու Զելենսկին միմյանց նվերներ են հանձնել, մասնավորապես՝ Հռոմի պապը Ուկրաինայի նախագահին Խաղաղության ձիթենու ճյուղ է նվիրել, իսկ Զելենսկին Հռոմի պապին՝ Աստվածամոր պատկերը՝ փորագրված զրահապատ թիթեղի վրա։