ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հանդիպել են Ալիևի օգնականն ու Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը

Հանդիպել են Ալիևի օգնականն ու Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչիի հետ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ինքը՝ Բաղչին, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում իրենք ՛՛անդրադարձել են Շուշիի հռչակագրի նպատակների շրջանակներում կապերի զարգացմանը, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային խնդիրներ՛՛։

 

  • Կիսվել: